copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:47 05-02-2022

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է Ասանժին ապաստան տրամադրելու բանաձևը

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է բանաձևը, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր արվում ապաստան տրամադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Առաջարկվել էր նաև պարզեցնել ապաստան ստանալու հնարավորությունը համանման գործունեություն ծավալող անձանց համար։ Այս նախաձեռնությունն աջակցություն չի ստացել նաև խորհրդարանի ստորին պալատում։

Փաստաթղթի շուրջ բանավեճը ձգվել է մինչև ուշ գիշեր։ Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ Ասանժը տառապում է հանուն ճշմարտության, և որ նա պարզապես «զբաղվել է լրագրությամբ»։ Միաժամանակ նրանք առաջարկել են Ասանժին հնարավորություն տրամադրել ապաստան խնդրելու հեռակա կարգով՝ հյուպատոսության միջոցով։

WikiLeaks-ի հիմնադիրն այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Եվ եթե անցյալ տարվա հունվարին Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատուրայի դատարանը որոշել էր, որ Ասանժի արտահանձնումն ամերիկյան իշխանություններին հակաօրինական կլինի, ապա դեկտեմբերին Անգլիայի և Ուելսի բողոքարկման դատարանը բավարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքը։ Այսպիսով, լրագրողին սպառնում է արտահանձնում ԱՄՆ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը