copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:20 05-02-2022

Չեխիան Լեհաստանից 45 մլն եվրո է ստացել «Տուրով» հանքավայրի շուրջ վեճի արդյունքում

Չեխիան Լեհաստանից 45 մլն եվրո է ստացել «Տուրով» հանքավայրի շուրջ վեճը փակելու համաձայնագրով և հետ է վերցրել հայցը ԵՄ դատարանից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի կառավարության մամուլի քարտուղար Վացլավ Սմոլկան։

««Տուրով» հանքավայրի հետագա շահագործման համար Լեհաստանից որպես փոխհատուցում 45 միլիոն եվրո ենք ստացել»,- ասել է նա։ Նրա խոսքով, այդ միջոցներից 35 միլիոն եվրոն ուղղվելու է Լիբերեց երկրամասի կարիքներին, որի հարևանությամբ, լեհական կողմում է գտնվում հանքը։

Չեխիայի և Լեհաստանի վարչապետներ Պյոտր Ֆիալան և Մատեուշ Մորավեցկին հինգշաբթի օրը վերջնականապես պայմանավորվել են վերջ տալ «Տուրով» հանքավայրի շուրջ արդեն մեկ տարի շարունակվող վեճին: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Պրահայում։

Անցած տարվա փետրվարի վերջին Չեխիան Լեհաստանի դեմ հայց էր ներկայացրել ԵՄ դատարան, բողոքելով, որ երկրի սահմանամերձ շրջաններում ածխի հանքի ընդլայնման պատճառով կտրուկ իջել է ստորերկրյա ջրերի մակարդակը։ Մայիսի 21-ին ԵՄ դատարանը բավարարել է Չեխիայի հայցը և Լեհաստանին պարտավորեցրել անհապաղ դադարեցնել «Տուրով» հանքավայրի շահագործումը՝ մինչև հարցի ըստ էության լուծումը: Լեհաստանը հրաժարվել է կատարել դատավճիռը՝ հայտարարելով, որ դատարանի որոշումը անընդունելի միջամտություն է երկրի անվտանգության ապահովմանը։

Սեպտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգի Արդարադատության եվրոպական դատարանը վճռել է, որ Լեհաստանը ԵՄ դատարանի որոշումը խախտելու յուրաքանչյուր օրվա համար պետք է Եվրամիությանը 500.000 եվրո վճարի: Վարշավան հրաժարվել է վճարել տուգանքը։

«Տուրով» հանքավայրին բաժին է ընկնում Լեհաստանում էլեկտրաէներգիայի արտադրության 4-7%-ը։ Հանքավայրի փակումը կնշանակի 5000 աշխատողների կրճատում և 13.5 միլիարդ զլոտի (մոտ 3.75 միլիարդ դոլար) վնաս Լեհաստանի տնտեսությանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում