Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:01 04-02-2022

Գերմանիան կունենա Թումո կենտրոնների և տուփերի ցանց

Այսօր Թումոն և գերմանական KfW զարգացման բանկը ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Գերմանիայում` Թումո Բեռլինի հաջողված փորձառության հիմքով, կհիմնադրվի Թումո կենտրոնների և տուփերի ցանց։ Այս մասին տեղեկացնում են Թումո կենտրոնից։

«Թումո Երևանում կայացած ստորագրման արարողության ընթացքում, KfW-ի թվային ուղղության ղեկավար Մայքլ Շտրաուսը նշել է. «Թումո Բեռլինի բացումը առաջին և նշանավոր քայլն էր, որը հիասքանչ հնարավորություններ նվիրեց Բեռլինի պատանիներին: Այսօր ստորագրված պայմանագիրը մեծ առաջխաղացում է, քանի որ այս ծրագիրը հնարավորություն կտա տարածել Բեռլինի արդյունավետ փորձը ամբողջ Գերմանիայով»:

Ստորագրման արարողությանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարությունը և KfW զարգացման բանկի ներկայացուցիչներ։

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը նշել է՝ «KfW-ն մեր առաջին միջազգային գործընկերն է, որը որդեգրում է Թումոյի՝ որպես ազգային նախաձեռնություն տարածվելու կոնցեպտը։ Այն ունի մի շարք դրական կողմեր՝ ներառյալ ավելի բարձր արդյունավետությունը, ցածր ինքնարժեքը, և, ամենակարևորը, գալիք սերնդի նորարարների է՛լ ավելի մեծ թվի համար հասանելի լինելը երկրով մեկ»։

Բեռլինում ներկայումս գործող Թումո կենտրոնի բացման պատմությունը սկսվել է 2018-ին, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելեց Թումոյի գլխամասը Երևանում։ Թումո Բեռլինի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2020-ի հունվարին՝ մեկնարկ տալով Թումոյի և KfW-ի համագործակցությանը։

Գերմանիայի գալիք կենտրոնները կհետևեն Թումո Բեռլինի փորձառությանը՝ 12-18 տարեկան պատանիներին առաջարկելով կրթություն 10 ոլորտներում, որոնք են ծրագրավորումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, անիմացիան, 3D մոդելավորումը, ֆիլմերի ստեղծումը, լուսանկարչությունը, խաղերի մշակումը, գրաֆիկական դիզայնն ու նկարչությունը։

Թումոյի՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, Ուկրաինայում և Լիբանանում գործող միջազգային ցանցը հաջորդիվ կհամալրվի կենտրոններով ԱՄՆ-ում և Պորտուգալիայում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին