Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:37 04-02-2022

Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման թեմային

Փետրվարի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանն Ադրբեջանի դեսպան Ռեշաթ Մամմեդովի հետ մասնակցել է «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» (SETA) միջոցառմանը՝ նվիրված Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին, գրում է ermenihaber-ը:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Քըրանը կարևոր է համարել, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղությանը նպաստող մոտեցում ցուցաբերի, հատկապես Ղարաբաղում հրադադարի ապահովման հարցում հավատարիմ մնա իր ստանձնած պարտավորություններին։

«Թուրքիան այս (կարգավորման) գործընթացի համար շատ փորձառու դեսպանի է լիազորել՝ որպես հատուկ ներկայացուցիչ: Նա հունվարի 14-ին իր գործընկերոջ հետ 1-ին հանդիպումն է ունեցել: Այդ հանդիպումների գործընթացն ու բոլոր փուլերը, բնականաբար, մենք շարունակելու ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ երկխոսության պայմաններում: Մեզ համար անփոխարինելի է այս խորհրդակցական խողովակի մշտական բաց լինելը»:

Թուրք պաշտոնյան նախօրեին սկսված Թուրքիա-Հայաստան ուղիղ չվերթները կարևոր փուլ է համարել կարգավորման գործընթացի համատեքստում: Միևնույն ժամանակ տարածաշրջանի խաղաղության և կայունության գործընթացի հաջող ավարտը պայմանավորել է Հայաստանի՝ հրադադարի հաստատման ու ապահովման հարցում իր պարտավորությունների կատարմամբ:

Թուրքիան փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին, իսկ երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես աշխարհում նմանը չունեցող: Քըրանի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի այս հարաբերությունները իբր խաղաղություն են բերել տարածաշրջան: Զարմանալիորեն պնդել է, որ երկկողմ գործակցությամբ որևէ պետության համար սպառնալիք չեն ստեղծել:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը