copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:57 04-02-2022

Meta-ն 200 միլիարդ դոլար է կորցրել երիտասարդների այլ սոցցանցեր արտահոսքի պատճառով

Meta ընկերության բաժնետոմսերը, որին է պատկանում Facebook սոցցանցը, փետրվարի 3-ին Նյու Յորքի ֆոնդային բորսայում մեկ օրում արժեզրկվել են ավելի քան 20%-ով (մոտ 200 մլրդ դոլարով): Դա պայմանավորված է նրանով, որ Facebook-ի գոյության 18 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է սոցցանցի ամենօրյա ակտիվ օգտատերերի թիվը։ Ընկերության 2021թ.-ի չորրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն, անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին այս ցուցանիշը մեկ միլիոնով պակաս է եղել (1.929 միլիարդ), քան երրորդ եռամսյակում (1.93 միլիարդ)։

Սա մասամբ պայմանավորված է աճող մրցակցությամբ մի կողմից Facebook-ի և մյուս կողմից՝ Youtube-ի և Tik Tok-ի հետ, որոնք ավելի ու ավելի են գրավում երիտասարդ օգտատերերին: Միևնույն ժամանակ, 2020թ.-ի համեմատ Facebook-ի ամենօրյա ակտիվ օգտատերերի թիվն աճել է 5%-ով։

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է ընթացիկ եռամսյակում կոնցեռնի եկամուտների թույլ աճի մասին՝ կրկին օգտատերերի ուշադրության և ժամանակի համար տարբեր սոցիալական ցանցերի միջև աճող մրցակցության պատճառով, որն ազդում է Instagram-ի և WhatsApp-ի վրա, որոնք նույնպես պատկանում են Meta-ին:

Բորսայում սակարկությունների ընթացքում տուժել են նաև բազմաթիվ այլ սոցցանցերի, հոսքային ծառայությունների և տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը. Twitter (-8%), Pinterest (-10%) և Snap (-18%), Spotify (-22%), Amazon (ավելի քան 3%):

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել