copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:03 09-11-2021

Թուրքական պետական ​​ձեռնարկությունները 2020 թվականին կորցրել են 1,65 միլիարդ դոլար

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պետական ​​ձեռնարկությունները 2020 թվականին ընդհանուր առմամբ կրել են 16 միլիարդ թուրքական լիրայի վնաս՝ վկայակոչելով Ֆինանսների նախարարության զեկույցը:

Զեկույցի համաձայն՝ 2020 թվականին 12 ընկերություններ ընդհանուր առմամբ կորցրել են 1,65 միլիարդ դոլար, իսկ ցուցակը գլխավորում է Թուրքիայի ազգային ավիաընկերությունը՝ «Թուրքական ավիաուղիները»՝ 6,1 միլիարդ թուրքական լիրա (629 միլիոն դոլար) վնասով»,- նշում է «Turkish Minute»-ը: Թուրքական ավիաուղիներին հաջորդում են Թուրքիայի պետական ​​երկաթուղիները (TCDD), որը 2020 թվականին կորցրել է 3,9 միլիարդ թուրքական լիրա (402 միլիոն դոլար), և Պետական ​​օդանավակայանների գլխավոր վարչությունը (DHMI), որը կրել է 2,1 միլիարդ թուրքական լիրա (216 միլիոն դոլար) վնաս: .

Թուրքական կոշտ ածխի ձեռնարկությունները (TTK), Թուրքական շաքարավազի վերամշակման կորպորացիան (Türkşeker), Թուրքիայի փոստային և հեռագրային վարչությունը (PTT), Թեյի ձեռնարկությունների գլխավոր տնօրինությունը (AYKUR) և Թուրքական էլեկտրաէներգիայի բաշխման կորպորացիան (TEDAŞ) կորցրել են համապատասխանաբար 1,3 միլիարդ թուրքական լիրա (134 միլիոն դոլար), 969,8 միլիոն թուրքական լիրա (100 միլիոն դոլար), 741 միլիոն թուրքական լիրա (76,4 միլիոն դոլար), 547 միլիոն թուրքական լիրա (56,4 միլիոն դոլար) և 357,5 միլիոն թուրքական լիրա (36,8 միլիոն դոլար):

Զեկույցում նշվում է նաև, որ եթե 2000-ին պետական ​​ձեռնարկություններում աշխատել է 207 հազար մարդ, ապա 2019-ին նրանց թիվը նվազել է մինչև 100,506, իսկ 2020 թվականի վերջին՝ 93,738 մարդ։ Այնուամենայնիվ, պետական ​​ձեռնարկություններում զբաղվածության վրա կատարված ընդհանուր ծախսերը 2019-ի համեմատ աճել են 17,5 %-ով և նախորդ տարի կազմել են 15 միլիարդ թուրքական լիրա (1,5 միլիարդ դոլար):

Լրատվականը նշում է, որ կառավարության կողմից մի շարք առաջատար ընկերությունների, այդ թվում՝ ÇAYKUR, PTT, BOTAŞ, TCDD և THY ակտիվների փոխանցումը Գանձապետարանին լայնքննադատության է արժանացել, մինչդեռ շատերը ենթադրում էին, որ այդ գործունեության թափանցիկության ապահովման պայմաններում ընկերությունների բիզնեսն այլևս չէր լինի ֆինանսական վերահսկողության տակ: Նշվում է, որ Թուրքիայի բարեկեցության հիմնադրամը, որը ստեղծվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կառավարության կողմից 2016 թվականին որպես ազգային ինքնիշխան հիմնադրամ՝ երկրի ռազմավարական ակտիվների արժեքը մեծացնելու և ներդրումային ռեսուրսներ տրամադրելու նպատակով, 2018 թվականի սեպտեմբերից գլխավորում է է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ