copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:29 04-02-2022

Նոր դարաշրջանում ռուս-թուրքական հարաբերությունները․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․

«Այսպիսով, կարծես սկսում է տեսանելի դառնալ, թե ինչ հունով կզարգանա ռուս-ամերիկյան հակամարտությունը: Հաշվի առնելով, որ եթե անգամ ԱՄՆ-ն 2-3 հազարանոց նոր զորակազմ է ուղարկում Եվրոպա, ապա դրա մասշտաբայնությունը հաշվի առնելով, այն չնչին ցուցանիշն է, որ իրավիճակի վրա էական ազդեցություն պարզապես չի կարող թողնել: Պետք է ուղարկի 100-200 անգամ շատ, բայց այդ դեպքում էլ «չինական ֆրոնտը» կմնա դատարկ:

Ահա արագորեն զարգացող այս իրավիճակի ֆոնին մեզ համար թիվ 1 հարցն է՝ իսկ ի՞նչ է
սպասում Հարավային Կովկասին՝ Հայաստանով եւ Արցախով հանդերձ: Թուրքիան ակնհայտորեն փորձում է նման խառը իրավիճակում պահպանել կամուրջներն ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Համենայնդեպս, Անկարայի վերջին հայտարարությունները դա են հուշում: Այսինքն, մի կողմից ասում են, թե, որպես ՆԱՏՕ-ի անդամ, պատրաստ են մասնավորապես Ուկրաինայի հարցում կատարել իրենց պարտականությունները, ինչը Վաշինգտոնի աչքին հավատարիմ գործընկեր ներկայանալու քայլ է: Միայն թե Էրդողանն էն գլխից էր վստահաբար պնդում, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի որեւէ ռազմական գործողության չի սպասում: Իսկ դա նշանակում է, որ իր դերը կատարելու պատրաստ Թուրքիան վստահ է, որ նման դեր, այն է՝ ռուսների հետ ռազմական հակամարտության մեջ մտնելու խնդիր չի ունենալու: Եվ մյուս կողմից էլ նախ՝ իր միջնորդությունն առաջարկեց Ուկրաինայի եւ ՌԴ-ի հարաբերությունների հարցում, եւ նախօրեին էլ, թերեւս երբ նրան բացատրեցին, որ հավասարություն պետք է դնի ոչ թե ՌԴ-ի եւ Ուկրաինայի, այլ՝ Ուկրաինայի եւ Դոնբասի միջեւ, հնչեցրեց նման միջնորդության առաջարկ: Կաշխատի դա, թե՝ոչ, դեռ կտեսնենք, միգուցե ինչոր պահի Մոսկվան նման միջնորդական առաքելության կարիքն ունենա: Ամեն դեպքում, երեկ թուրքական աղբյուրները շրջանառության մեջ դրեցին տեղեկություն, որ փետրվարի կեսերին, այսինքն՝ Պեկինից վերադառնալուց հետո Պուտինը հնարավոր է, որ այցելի Անկարա: Ու դրա հավանականությունը բավականին մեծ է, հաշվի առնելով, որ մինչ այդ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը եւս հայտնել էր, որ Թուրքիա այց նախատեսվում է, երբ դա թույլ կտա համաճարակն ու Պուտինի աշխատանքային գրաֆիկը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա