Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:51 03-02-2022

Տարոն Մարգարյանին և Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և մյուսների վերաբերյալ դատական գործի քննությունը։

Նիստին ներկայացել էին Մարգարյանը, Սահակյանը, մի քանի ամբաստանյալներ, պաշտպաններն ու դատախազը, սակայն այն հետաձգվեց, քանի որ 5 ամբաստանյալ չէր ներկայացել դատական նիստին։

Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 28-ին՝ ժամը 10։30-ին։

Նախկին պաշտոնյաները հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց։

Էմին Խաչատրյանը, որը դատարանում ներկայացնում է Արման Սահակյանի շահերը, անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ նշում է` Սահակյանի շուրջ կատարվող իրադարձությունները քաղաքական տարրեր են պարունակում․ «Հողերի օտարման պրոցեսը տեղի է ունեցել աճուրդային կարգով, դրա սահմաններում ձեռք են բերել հողատարածքը այնպիսի անձինք, որոնք պարոն Սահակյանի հետ կապ չունեն»։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Արման Սահակյանը 185 դպրոցից նվազեցնելով ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք՝ աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով այն օտարվել է Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին։

Էմին Խաչատրյանն ասում է՝ տարածքն աճուրդի միջոցով գնել է այլ անձ, որը կապ չունի Սահակյանի հետ, տարածքը գնած անձն էլ այն կտորներով վաճառել է, որից էլ մի կտոր գնել է Արման Սահակյանի եղբայրը՝ Տիգրան Սահակյանը․ «Մի կտորը Տիգրան Սահակյանը ձեռք է բերել, որից հետո պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում նրա հայտարարագրի մեջ նշված է։ Ես չեմ գտնում, որ Տիգրան Սահակյանը, եթե հանդիսանում է Արման Սահակյանի եղբայրը, իրավունք չունի հողակտոր, բնակարան կամ ինչ-որ մի բան ձեռք բերելու»։

Տարոն Մարգարյանն, ըստ մեղադրանքի կողմի, քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ հանձնարարել է 16-րդ հատուկ դպրոցին պատկանող հողակտորից նվազեցնել ավելի քան 3600 քառակուսի մետր։ Հետագայում հայտարարված աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով այդ տարածքը օտարվել է Մարգարյանի սանիկին, իսկ մյուս հողակտորը՝ նույն դպրոցի տնօրենի ամուսնուն:

Նախկին քաղաքապետի փաստաբան Բենիկ Գալստյանի մեկնաբանմամբ՝ առաջադրված մեղադրանքի մեջ կան անհստակություններ, մասնավորապես՝ թե ինչ գործողություններ պետք է կատարել Տարոն Մարգարյանը, որը չի կատարել․ «Բավականին երկար մեղադրանք է՝ բաղկացած մոտ 12 թերթից, սակայն էությունը մեզ համար անհասկանալի է։ Այնտեղ չի նշվում պարոն Մարգարյանի շահագրգռվածությունը, իսկ սանիկի վերաբերյալ գրվածն ուղղակի կեղծիք է»։

Ըստ փաստաբանի՝ հողակտորը գնել է երրորդ անձը, որը առնչություն չունի Մարգարյանի հետ, այդ հողակտորը գնելուց հետո բաժանվել է երկու հավասար մասի և վաճառվել է երկու այլ անձանց․ «Գնորդներից մեկը հանդիսանում է այն անձը, որ 2016 թվականին դարձել է պարոն Մարգարյանի սանիկը, իսկ դեպքը տեղի է ունեցել 2012 թվականին»։

Տարոն Մարգարյանն ու Արման Սահակյանն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին