copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:54 03-02-2022

Իշխանափոխության համար կա պարարտ հող․ Արմեն Աշոտյան

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» փոխնագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյն էջում գրել է․

«Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։

Ամենաուշագրավ տվյալներից.

-Բնակչության 46%-ը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, հակառակ կարծիքի է ընդամենը 34%-ը։

-Պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ առաջատարը ՄԻՊ-ն է, վարչապետի աշխատակազմը՝ ընդամենը 7-րդն է։

-Ամենացածր գնահատականը ստացել են ուսապարկային Ազգային Ժողովը, զավթված Սահմանադրական Դատարանը եւ ջհանգիրյանական խայտառակ ԲԴԽ-ն։

-Բնակչության մեծամասնությունը չի հավատում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը։

-Առկա վիճակում Ադրբեջանի հետ սահմանազատմանը կողմ է 29%-ը, դեմ է՝ 57%-ը, երկու անգամ ավել։

-Բնակչության 85%-ը Արցախի հարցի լուծման տարբերակներում կողմ է Արցախի հայկական մնալուն՝ անկախություն, վերամիավորում եւ այլն, իսկ 11%-ը այն տեսնում է Ռուսաստանի կազմում։

Հիմնական հետեւություններ.

-Մարդիկ դժգոհ են այսօրվա իշխող ռեժիմի քաղաքականությունից։

-Նիկոլենց բոլոր ջանքերը կտել ժողովրդին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ վարվող դավադիր քաղաքականությամբ չեն աշխատում։ Առնվազն՝ այս պահին։

Իշխանափոխության համար կա պարարտ հող։

Մնացածը՝ ընդդիմության խնդիրն է։

Հ.Գ. Հետազոտությունն ամբողջությամբ՝ մեկնաբանություններում»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում