Ըստ էության 2 ամիս առաջ - 21:30 12-05-2026

Ըստ էության․ Թուրքը հող տվող չէ․ ինքը ինչը վերցրեց, երբեք չի տալու, դու պետք է վերցնես․ Սամվել Աշոտյան

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ՏՏ ոլորտի տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանին։

Նրա հետ խոսել ենք մայիսի 8-ից մեկնարկած պաշտոնական նախընտրական քարոզարշավի, իշխանափոխության հասնելու հնարավորության, Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների, հանրության տրամադրությունների վրա գագաթնաժողովի անցկացման ազդեցության, հանրությանը Փաշինյանի՝ պատերազմով սպառնալու, Ալեն Սիմոնյանի հայտարարության, ՔՊ նախընտրական ծրագրի, դրանում Վեհափառին գահընկեց անելու դրույթի, 5 տարի առաջ այս օրը ադրբեջանական զինուժի՝ Հայաստան ներխուժման և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Թուրքը ընդհանուր առմամբ, ինքը հող տվող չէ, հող չի տալիս, ինքը որտեղ ինչը վերցրեց, ինքը երբեք չի տալու, դու պետք է վերցնես»,- ասաց նա։

Անդրադառնալով հանրության պատերազմով սպառնալուն, Աշոտյանը նկատեց․ «Բարոյական չէ, չկա դրա մեջ բարոյականություն։ Ընդհանուր առմամբ վախի տրամաբանությամբ քվեն չի կարող լեգիտիմ լինել որևէ պարագայում սկսենք էդտեղից ու երկրորդն էլ Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն հուշել են Բաքվից, որ նմանատիպ զարգացում կարող է լինել կամ էլ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը այնպես չի, որ ինքնուրույն էլ ավելին ու ավելին տալով ու ուրացման գործընթացը խորացնելով չի փորձում ցույց տալ, որ տեսեք ես ձեր համար ամենանախընտրելի թեկնածու եմ, իմ նման էլ չի լինելու հազարամյակների այս ողջ ընթացքում իմ նմանը չեք գտնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան