copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:47 03-02-2022

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արմեն Սարգսյանի՝ հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելուց հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել։ Անմիջապես հրապարակվեց, որ դիմում է գրել նաեւ աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։

Էլի մարդիկ են դիմումներ գրել, մյուսները կգրեն առաջիկայում՝ նոր նախագահի ընտրությունից հետո։ Տարասյանին հետեւել են նախագահի երկու խորհրդականները։ Դիմումներ են գրել նաեւ Տարասյանի հետ էկոնոմիկայի նախարարությունից նախագահական տեղափոխված մի խումբ անձինք։

Այսպես․ հունվարի 27-ին հանրապետության նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած Ալեն Սիմոնյանի հրամանագրով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է Ռուբեն Կարապետյանը, փետրվարի 1-ին՝ խորհրդական Արմեն Գիչյանը։ Սակայն քանի որ նախագահականում աշխատողների միջին աշխատավարձը մոտ 800 հազար դրամ է, կարծում ենք՝ այս հաստիքները երկար թափուր չեն մնա, առաջիկայում արագորեն կհամալրվեն ՔՊ-ականներով եւ ՔՊ-ականների խնամի-բարեկամ-ծանոթներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում