Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 10:11 02-02-2022

Արավուսցին մի օր արթնացել՝ սահմանամերձի բնակիչ է դարձել. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է․

«Մոնիկա՜, Մոնիկա՜»,-սիրառատ ձայնով իր գառնուկին կանչում է Գարիկը: Արավուս գյուղը սահմանամերձ դառնալուց հետո «Մոնիկան» ոչխարազգիներից միակն է մնացել, որին չեն մորթել կամ վաճառել: Արավուսցիները մի օր արթնացել՝ սահմանամերձ գյուղի բնակիչներ են դարձել: Սյունիքի մարզի այս գյուղում ադրբեջանական դիրքը կարելի է ասել՝ կիպ կպած է գյուղին, հենց Արավուսի գլխավերեւում է: Հակառակորդի նշանառության տակ երեխաները խաղում են, դպրոց ու մանկապարտեզ գնում: «Հոգեբանորեն շատ դժվար է, հենց մութն ընկնում է՝ երեխաներին չենք թողնում դրսում ելինեն»,-ասում է Գարիկի կինը՝ Ժաննան: Նա 16 տարի առաջ է հարեւան Տեղ գյուղից Արավուս հարս եկել, երբ ադրբեջանցիները հարյուրավոր կիլոմետրեր գյուղից հեռու են եղել: Մտքով չի էլ անցել, որ մի օր ադրբեջանցին հսկելու է արավուսցիների կանանց լվացք փռելը, ջուր կրելը, այգում աշխատելը, երեխաների խաղը: Արավուսը համայնքների խոշորացումից հետո միավորվել է Տեղ համայնքին: Գորիս քաղաքից հեռավորությունը 22 կիլոմետր է: Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում՝ լեռնալանջի վրա:
44-օրյա պատերազմից հետո Արավուսը մի քանի տասնյակ հեկտար արոտավայրերն էլ է կորցրել: Մարդիկ, որոնք տարիներով չարչարվել, անասուններ են բուծել, պատերազմից հետո ստիպված են անասունների գլխաքանակը կրճատել. Կա՛մ մորթել են, միսն էժան իրացրել, կա՛մ` վաճառել: Ասում են՝ իմաստ չունի պահելը, եթե կենդանուն գոմից չեն հանելու. ո՛չ արոտավայր ունեն, ո՛չ էլ անասնակեր:
Միշա Ավագյանն 85 տարեկան է: Ասում է՝ ծնված օրվանից Արավուսում է ապրում: Թոռ, աղջիկ, տղա, բոլորն էլ այս գյուղում են ապրում: Ավագյանների ընտանիքն էլ տարիների բազմացրած անասնագլուխը վաճառել է. 25 անասունից 5-ն է մնացել՝ դա էլ տան կարիքների՝ կաթ, մածուն, պանիր ունենալու համար:
Հովիվ Ֆելիքսի միջադեպն էլ աչքերի առաջ է. ամիսներ առաջ հենց գյուղի ձորից Արավուսի հովիվ Ֆելիքսին կենդանիների հետ ադրբեջանցի զինվորականներն առեւանգել են: «Ասացի՝ նստեմ մի կտոր հաց ուտեմ, մեկ էլ տեսնեմ 12 ադրբեջանցի իրենց
հրամանատարի հետ վրա տվեցին:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը