Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:41 01-02-2022

Լիբանանի վարչապետը մեկնել է Թուրքիա. կհանդիպի Էրդողանի հետ

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ առանձին հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում: Հանդիպման ավարտին Էրդողանն ու Միկատին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հաղորդվում է, որ Էրդողան-Միկատի հանդիպմանը քննարկվելու են Արևելյան Միջերկրական Ծովին ու Մերձավոր Արևելքին առնչվող խնդիրներ: Անդրադարձ է լինելու նաև տարածաշրջանային ու միջազգային այլ թեմաների: