copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:54 01-02-2022

Խորհրդարանական ընդդիմությունը բարդ երկընտրանքի առջեւ է կանգնած․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանական ընդդիմությունը բարդ երկընտրանքի առաջ է կանգնած՝ առաջադրե՞լ ՀՀ նախագահի թեկնածու՝ իմանալով, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ընտրի նրան, թե՞ չառաջադրել` նույն հիմնավորմամբ եւ բացելով քննադատությունների դաշտ, որ այդ տրամաբանությամբ խորհրդարանում գտնվելն անիմաստ է դառնում։

«Պատիվ ունեմ» խմբակցությունում կարծես որոշել են, որ, անկախ ամեն ինչից, իրենք թեկնածու չեն առաջադրի, սակայն եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի, կսատարեն ընդդիմադիր թեկնածուին։ Թեպետ ՀՀԿ-ում օրերս քննարկել են Դավիթ Հարությունյանի թեկնածությունը, սակայն վերջինս չի համաձայնել եւ խորհուրդ է տվել չմտնել մի դաշտ, որտեղ նախապես պարզ է գործընթացի ելքը։ Իսկ «Հայաստան» դաշինքում վերջնական որոշում դեռեւս չունեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը