copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:49 31-01-2022

Եգիպտոսում 30 մումիաներով եզակի դամբարան է հայտնաբերվել

Եգիպտոսի Ասուանում հին ընտանեկան դամբարանի մուտք է հայտնաբերվել, որը թաքնված է եղել հրդեհից այրված շենքում: Հնագետների եզակի գտածոյի մասին հայտնել է Live Science ամսագիրը:

Հետազոտողները դեռ չեն թվագրել գերեզմանոցը, սակայն նրանք կասկածում են, որ մի ընտանիք մահացածներին թաղել է այնտեղ Պտղոմեոսյան և հռոմեական ժամանակաշրջաններում՝ մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 2-րդ կամ 3-րդ դարերը:

Չորս խորը փորված խցիկների ներսում հայտնաբերվել են տարբեր տարիքի 30 մումիաներ, այդ թվում՝ արթրիտով հիվանդ մի քանի տարեցներ, ինչպես նաև երեխաներ և նորածիններ:

Հայտնաբերված նեկրոպոլիսը հնագետների կողմից հայտնաբերված 300 գերեզմաններից մեկն է Աղա Խանի դամբարանի տարածքում, որը գտնվում է Նեղոսի երկայնքով փոքր բլրի գագաթին: Այնուամենայնիվ, մյուս դամբարանների մեծ մասը ստորգետնյա են կամ փորված են ժայռոտ բլուրների մեջ, իսկ այս մեկը գտնվում է ավելի մեծ վերգետնյա կառույցի ներսում:

Ենթադրվում է, որ նեկրոպոլիսն օգտագործվել է պտղաբերության աստծուն՝ Խնումին զոհաբերություններ անելու համար, որը հատկապես հարգված էր Ասուանում։

Ֆոտոշարք