Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:45 21-08-2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգավանդի դամբարան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին:

Նախագահը ծանոթացել է պատմամշակութային հուշարձանի պահպանության պայմաններին: Նախարար Անդրեասյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ չնայած հուշարձանի տարածքում տարբեր տարիների իրականացվել են վերականգնողական և բարեկարգման աշխատանքներ, այդուհանդերձ ներկայումս առկա է հուշարձանի ամբողջական ռեստավրացիայի և տարածքի բարեկարգման նախագիծ:

Դեսպանի հետ զրույցում նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում գտնվող թուրքմենական և Թուրքմենստանում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման ուղղությամբ ներդրված երկկողմ ջանքերն ուղղված են երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության ամրապնդմանը:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան