Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:15 31-01-2022

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռների արձակումները, պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Փհենյանի հետ առանց նախապայմանների՝ միաժամանակ իրեն և իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով ամրապնդելով իր ռազմական կարողությունները տարածաշրջանում: Այս մասին նա խոսել է Fox News հեռուստաալիքի եթերում։

«Պետք է համոզվենք, որ Կորեական թերակղզում մեր դաշնակիցներն ուժեղ են: Մենք հավատարիմ ենք մնում Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը, ինչպես նաև պատրաստ ենք Փհենյանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել իրավիճակը առանց նախապայմանների»,- ասել է Քիրբին։

Նա ընդգծել է, որ նախագահի վարչակազմը դիվանագետների հետ միասին ձգտում է տարածաշրջանում «լիարժեք ռազմական պատրաստվածություն» ապահովել՝ ի պատասխան Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության կողմից հրթիռների շարունակական արձակման սպառնալիքի:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
20:05 Իմ WhatsApp համարով բացվել է կեղծ հաշիվ․ այս արտահայտությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին
21:10 Ալիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
21:45 Ինչպես է վերահսկվում զինծառայողների վարկային բեռը. ԿԲ-ի պարզաբանումը