copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:44 29-01-2022

Սաակաշվիլիի կուսակցությունը հայտարարում է բողոքի ակցիաների նոր ալիքի մեկնարկի մասին

Վրաստանում «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Այս մասին «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նիստից հետո հայտարարել է Խատիա Դեկանոիձեն։ Նրա խոսքով, կուսակցությունը կրկին մտադիր է պայքարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման համար։

«Մենք որոշել ենք, թե ինչպիսին է լինելու մեր կուսակցության և խմբակցության ռազմավարությունը գարնանը։ Շատ ակտիվ քաղաքական սեզոն է սկսվելու: Դա լինելու է լայն ռազմավարություն, որը ես անձամբ ձեզ կներկայացնեմ երկուշաբթի։ Դա, բացի այլ բաներից, վերաբերում է խորհրդարանական և կուսակցական գործունեության հարցին»,- Դեկանոիձեի խոսքերը մեջբերում է SOVA-ն։

Դեկանոիձեի խոսքով, «Միացյալ ազգային շարժման» ռազմավարության շրջանակներում պետք է լուծվեն այնպիսի սկզբունքային հարցեր, ինչպիսիք են Միխեիլ Սաակաշվիլիին բանտարկելու համար կառավարության կողմից օգտագործվող բոլոր գործիքների բացահայտումը, նրա նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում