copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:58 05-05-2022

Դա Հայաստանի ներքին գործն է. Կրեմլը՝ ՀՀ-ում ընդդիմության բողոքի ակցիաների մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շուտով կկայունանա։

Նրա խոսքով, Երևանում ընդդիմության ցույցերը ամբողջովին Հայաստանի ներքին գործն են։

«Հայաստանը մեր մեծ բարեկամն է, մենք շահագրգռված ենք, որ այդ փուլը որքան հնարավոր է շուտ ավարտվի, և սկսվի կայունության շրջան, որը թույլ կտա աստիճանաբար շարժվել Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հակակառավարական ցույցերը Երևանում անցկացվում են ամեն օր՝ սկսած ապրիլի 17-ից։ Դրանք սկսվել են ապրիլի 14-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, որտեղ նա հայտարարել է «Ղարաբաղի կարգավիճակի հարցով նշաձողը իջեցնելու» պահանջի մասին և նշել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող