copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:36 29-01-2022

Առանց լիազորությունների համայնքի ղեկավարը․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

«Չնայած Թալին խոշորացված համայնքում ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանն ընդդիմադիրների նկատմամբ գործադրված ճնշումների արդյունքում ընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում, սակայն մինչ օրս չի ստանձնել ղեկավարի լիազորությունները, չի երդվել, համայնքի բյուջեն հաստատված չէ, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են նիստերը, իսկ ՔՊ-ն միայնակ չունի նիստեր հրավիրելու մեծամասնական մանդատ: Սա չի խանգարում, սակայն, որ Տավրոս Սափեյանը ներկայանա համայնքի ղեկավարի դիրքերից, հանդիպումներ ունենա խոշորացված համայնքներում և մասնակցի տարբեր միջոցառումների, ինչի իրավունքն օրենքով չունի:

Երեկ էլ նա մարզպետի, Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի հետ մարզում մասնակցում էր բանակի օրվա միջոցառումներին, իսկ մարզպետարանի տարածած հաղորդագրությամբ ներկայացվել է որպես համայնքի ղեկավար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթի» այսօրվա համարում։