copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:42 28-01-2022

Վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման ճանապարհից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայրենաց պաշտպանի օրվա կապակցությամբ, ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել նրանց պետական պարգևներով:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երախտագիտություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար՝ երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծել է, որ վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման այն ճանապարհից, որի համար ավելի քան երեսուն տարի պայքարում է հայ ժողովուրդը:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այն վեհ առաքելությունը, որն ամեն օր իրականացնում են Հայրենիքի պաշտպանները, Հայրենիքի հարատևությունն ապահովելու միջոցն է, իսկ երաշխավորված զարգացումը պայմանավորված է միասնական և համագործակցային աշխատանքով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից