Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:07 26-01-2022

Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք. hարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք:

Մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները: Հայտնաբերվել է 1328 հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներն, ի դեպ, հայաստանյան շուկայում վաճառվում են 600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում:

Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Հատկանշական է, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Միաժամանակ հետաքննիչի կողմից նույն օրը որոշում է կայացվել վերը նշված ապրանքներն առգրավելու մասին։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ Հայաստանի Հանրապետության տարածք: Նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:

Դեպքի առնչությամբ կատարված նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան