copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:58 25-01-2022

Ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք չի տրամադրվում. պարզաբանում

Ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք տրամադրելու վերաբերյալ հայտարարության առնչությամբ հարկ է պարզապես փաստել, որ նշված ստորաբաժանումում ժամկետանց դեղորայք առկա չէ: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունն՝ անդրադառնալով Armlur.am կայքում հրապարակված հոդվածին:

«Այդ մասին են վկայում նաև ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության անձնակազմի ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման շրջանակներում 21.12.2021-23.12.21թթ. իրականացված ուսումնասիրությունները, որով ևս պարզվել է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանումում ժամկետանց դեղորայք առկա չէ:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման շրջանառության ներքո է մոտ 503 դեղանուն, որոնց քանակական տրամադրումը ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է ըստ սպառման անհրաժեշտության՝ առանց սահմանափակումների: Այդ իսկ պատճառով, ազատազրկվածի հարազատի կողմից դեղորայք չի ընդունվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ազատազրկվածին ցուցված դեղամիջոցը տվյալ պահին առկա չէ ստորաբաժանման դեղատանը: Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձին ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող դեղամիջոցներին, այն իրականացվում է բացառապես բժշկական ցուցման առկայության դեպքում»,- նշված է պարզաբանման մեջ:

Նախարարությունից հայտնում են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ազատազրկված անձանց բժշկական օգնություն է ցուցաբերում 24/7 ռեժիմով:

Նշվում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում «Արմավիր» ստորաբաժանման բժշկական անձնակազմը համալրվել է նոր աշխատակիցներով և բուժօգնությունը դարձել է առավել հասանելի՝ յուրաքանչյուր մասնաշենքում մեկ բժիշկ և մեկ բուժքույր /նախկինում ստորաբաժանման 6 մասնաշենքերը սպասարկվել են 2 բժշկի և հերթափոխային մեկ բուժքրոջ կողմից/: «Արմավիր» ստորաբաժանումը համալրվել է նաև գիշերային հերթափոխ իրականացնող բուժանձնակազմը: Հ.Հունանյանը գտնվում է բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման որակը բարելավելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից