copy image url
Խոսք 4 տարի առաջ - 19:50 24-01-2022

Նախագահն իշխանության ամեն ինչին ասում էր «օքեյ». Մհեր Արմենիա

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ նշելով իր հրաժարականի տեքստում համազգային ճգնաժամի մասին, նաև շեշտեց, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։ Սահմանադրությամբ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը, իսկ համացանցը ակտիվ քննարկում է մի քանի թեկնածուի անուններ։

Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ իրենց տեսակետներն արդեն հասցրել են ներկայացնել, իսկ թե ի՞նչ տեսակետ ունի «Ազգի ձայն» կուսակցության նախագահ Մհեր Մեսրոպյանը (Մհեր Արմենիա) և, իր պատկերացմամբ, ինչպիսի՞ փուլում ենք այժմ, և քաղաքական ի՞նչ գործընթացներ են ընթանում, և ո՞վ կլինի այդ կարևոր պաշտոնում՝ Oragir.news-ը փորձեց պարզել հենց իրենից, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր լրատվական կայքերից իրեն զանգահարել և անընդհատ այդ հարցն են տվել, որին ի պատասխան հայտարարում է, որ չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում, քանի որ երկու պետությունների քաղաքացի է, իսկ ըստ ՀՀ Սահմանադրության՝ երկրի վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի պաշտոն իրավունք չունեն զբաղեցնել, եթե նրանք նաև այլ երկրի քաղաքացի են։

«Այսինքն` եթե ես անգամ ունենայի այդ հնարավորությունը՝ ես չէի առաջադրվի, բայց, որպես քաղաքական ուժի ղեկավար, մենք ունենք թեկնածուներ, որոնք մեր կուսակցության խորհրդի անդամներն են, ու մենք իրենց կարող ենք առաջադրել նախագահի պաշտոնում»։

Մհեր Մեսրոպյանը նշեց, որ իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախագահի ընտրության հարցում կանգ չի առնի արտախորհրդարանական ուժերից որևէ մեկի ներկայացուցչի վրա և կընտրի իրեն ավելի հարմար թեկնածուին։ «Մենք իշխանության կողմից չենք ստացել թեկնածու առաջադրելու առաջարկ, և հիմա մի քիչ անիմաստ էլ է անուններ հնչեցնելը»,- նշեց նա։

Հարցին, որ համացանցում արդեն շրջանառվում են հավանական թեկնածուների անուններ՝ ասաց, որ այդ անուններից ոչ մեկին չի տեսնում նախագահի պաշտոնում, նախ՝ դա ոչ պաշտոնական է։

«Նախագահը պետք է լինի այնպիսի մարդ, որը ղեկավարելու մեծ փորձ կունենա, և երկրորդ՝ նա չպետք է ամեն ինչ հանդուրժի իշխանություններին, քանի որ լրիվ ուրիշ ինստիտուտ է, ունի իր պարտականությունները, և մեր նախագահի կերպարը հեռու է այդ կերպարից։ Նախագահը չի կարող մամուլից տեղեկանալ այն երկրի մասին, որի տարածքային ամբողջականությունը վտանգված էր։ Պետք է լինի այդ պաշտոնին այնպիսի մարդ, որը շահագրգռված կլինի, որ մեր երկիրը զարգանա, շատանա և ընդհանրապես խորհրդարանական իշխանության և ընդդիմության վրա ունենա ազդեցություն, ոչ թե իշխանության ամեն ինչին ասի՝ օքեյ, ինչ բերեն՝ ստորագրի ու չասի՞ մի հատ՝ էս ի՞նչ եք անում»,- եզրափակեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին