copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:10 24-01-2022

QR կոդերով պետությունը հասանելիություն է ստանում նաև մարդկանց տեղաշարժի տվյալներին

QR կոդերի ներդրումից հետո հասարակության գրեթե բոլոր շերտերում իրարանցում սկսվեց։ Բիզնեսը բողոքում է, որ հաճախորդներ են կորցնում, քաղաքացին բողոքում է, որ դրա պատճառով չի կարողանում աշխատանք գտնել, մի մասն էլ զրկվել է սիրելի սրճարաններ այցելելու հնարավորությունից։ Բայց կա մի հարց, որի մասին բարձրաձայնեցին միայն փորձագետները ։ Բանն այն է, որ Armmed հավելվածն իր մեջ հավաքում է գրեթե բոլոր անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, տարիք, անձնագրային տվյալներ։ Դա էլ բավական չէ, յուրաքանչյուր սրճարան, որտեղ սկանավորում են Ձեր QR կոդը, նույնպես հասանելիություն է ստանում այդ տվյալներին։ Սա անձնական տվյալների պաշտպանության շատ լուրջ խնդիր է։

Սրան արձագանքեցին գրեթե բոլոր փորձագետները, սակայն պաշտոնական արձագանք կամ պատասխան այդ հայտարարություններին չեղավ։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանն ընդգծում է, որ անձնական տվյալների պաշտպանության խնդիր մենք ունեցել ենք միշտ, ու այդ տվյալները բաց կերպով միշտ էլ հասանելի են եղել բոլորին․

«Այնպես չէ, որ մարդկանց անձնագրի տվյալները նոր են հասանելի դառնում երրորդ անձանց։ Տարիներ շարունակ ԿԸՀ-ի կայքում այդ տվյալները՝ բնակության հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, տարիքը, անձնագրի սերիան բաց հասանելիություն են ունեցել այդ կայքում։ Ավելին, ընտրությունների օրերին ոստիկանության կայքում կարող եք հասանելիություն ստանալ մարդկանց ստորագրություններին»,- Oragir.news-ի հետ զրույցում նշեց Արթուր Պապյանը։

Ըստ Պապյանի՝ QR կոդերի դեպքում խնդիրն այլ տեղում է։ Հայտնի չէ, թե ինչի՞ համար են հավաքագրվում այս տվյալները, որտե՞ղ են դրանք պահպանվելու, ի՞նչ ժամկետներով։

«Ի վերջո, եթե խնդիրը մարդկանց մոտիվացնելն էր, որպեսզի պատվաստվեն, ապա դա կարելի էր անել այլ մեխանիզմով։ Միայն անուն-ազգանունն ու նկարը բավական են։ Սակայն մենք ունենք արդեն բացասական փորձ։ Գաղտնալսումներից հետո արդեն կասկածներ են առաջանում, թե վերջնական արդյունքում ինչի՞ համար են օգտագործվելու այս տվյալները, քանի որ բացի վերը նշվածից, պետությունը և ոչ միայն, հասանելիություն է ստանում մարդկանց տեղաշարժի տվյալներին՝ ո՞ւր գնացին, երբ, նույնիսկ հնարավոր է պարզել, թե ում հետ»,- ասաց մեդիափորձագետը։

Ըստ նրա՝ կառավարությունը չի ստեղծել սեփական մեխանիզմը, այլ վերցրել է եվրոպական փորձը, որտեղ նույնպես ամենուրեք կիրառվում են QR կոդերը․

«Սակայն այնպես չէ, որ այնտեղ ամեն ինչ ճիշտ է արվում ու խնդիրներ չկան։ Մեզ մոտ էլ կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ չկա ընդհանուր մեխանիզմ, որի վրա հիմնվելով՝ ստուգումներ կիրականացվեն։ Մի տեղ պահանջում են, որ ցույց տաս կոդը, մի տեղ դրա հետ միասին անձը հաստատող փաստաթուղթ են ուզում, մի տեղ սկանավորում են, ու հայտնի չէ, թե նրանցից ո՞ր մեկն է ճիշտ վարվում»,- եզրափակեց Արթուր Պապյանը։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում