copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:23 21-01-2022

Տոլյատիում 5-ամյա աղջիկը այլևս չի կարողանում քայլել՝ կորոնավիրուսից հետո

Սամարայի մարզի Տոլյատիում 5-ամյա աղջիկը, ով հիվանդացած է եղել կորոնավիրուսով, դադարել է զգալ իր ոտքերը և կորցրել է քայլելու ունակությունը, հաղորդում է KP.RU կայքը։

Ինչպես պատմել է «Արժանիները» սպորտային շարժման ղեկավար Անտոն Գլետչերովը, աղջիկը կորոնավիրուսով հիվանդացել է 2020 թվականի ձմռանը։ Որոշ ժամանակ անց նրա ոտքերը թուլացել են, և այժմ նա կարիք ունի թանկ արժողությամբ վերականգնման։

Աղջկա մայրը հայտնել է, որ երեխան հիվանդացած եկել է մանկապարտեզից 2020 թվականի դեկտեմբերի 25-ին։ Այնուհետև աղջկա մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Երեխան բուժվել է, ընտանիքը դիմավորել է Նոր տարին, վատթարացում ոչ ոք չէր սպասում։ Սակայն հունվարի 9-ին աղջիկը հանկարծ իրեն վատ է զգացել։ Նրան տարել են լվացվելու, բայց ճանապարհին ընկել է ու ասել, որ չի կարողանում կանգնել։ Բացի դրանից, աղջիկը բողոքել է որովայնի մշտական ​​ցավերից։

Արդյունքում բժիշկները հայտարարել են, որ կորոնավիրուսը ստիպել է երեխայի իմունային համակարգին աշխատել օրգանիզմի դեմ, վարակը վնասել է ողնուղեղը, և այժմ աղջկա մոտ հայտնաբերվել է միելիտ (ողնուղեղի բորբոքում, որը հանգեցնում է կաթվածի և զգայունության կորստի):

Այժմ ընտանիքն աղջկան անընդհատ տանում է Մոսկվա՝ Պիրոգովի հիվանդանոց։ Նա կարող է շարժվել միայն անվասայլակով կամ հատուկ օրթոզով։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել