Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:42 20-01-2022

Բաքվից դեռ արձագանք չկա. Արմեն Գրիգորյանի ճեպազրույցը

Ադրբեջանին ներկայացված առաջարկները վերաբերում են հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզները։

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ առաջարկություններ է Նիկոլ Փաշինյանն ուղարկել Իլհամ Ալիևին։

«Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ։

Առաջարկությունները ներկայացրել ենք գրավոր և այս պահին դեռևս արձագանք չենք ստացել, ակնկալում ենք գրավոր արձագանք»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու պետք է ՀՀ ԶՈւ-ն հետ քաշվի, եթե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը առաջ է եկել, Արմեն Գրիգորյանն ասաց․

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է ԼՂՀ-ին և կարգավորումները հենց Լեռնային Ղարաբաղի մասով են»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե Արցախի կարգավիճակի հարցով ՀՀ հստակ մոտեցումը որն է, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ԼՂՀ կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններով պետք է ԼՂ հիմնախնդրի լուծում գտնել՝ կարգավիճակի առանց որևէ սահմանափակման»,-շեշտեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ