Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:27 20-01-2022

Ինձ թվում է՝ Հայկ Սարգսյանը սաղ տեղերն էլ եղանակ փոխում է

«Վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, և նշանակել ավագանու նոր ընտրություններ՝ հիմք ընդունելով։ Օրենքը սահմանում է, որ եթե երկշաբաթյա ժամկետում համայնքապետ չի ընտրվում, ապա Կառավարությունը նշանակում է նոր արտահերթ ընտրություններ։ Ստորագրահավաքին միացել են Փարաքար խոշորացված համայնքի ընտրողների 60 տոկոսը, մոտ 6 հազար մարդ է ստորագրել»,- այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության խորհրդի անդամ Արաքսյա Գիրքորյանը։

Փարաքարի ավագանու վերջին նիստին ներկա էին նաև ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Սարգսյանն ու Վահագն Ալեքսանյանը, «Ապրելու երկիր» կուսակցության մեկ այլ ներկայացուցչի հարցրինք, թե ինչի՞ համար էին, ըստ իրենց, 2 պատգամավորները եկել համայնքապետարան․ «Դե երևի, որ մի քանի օր չկարողացան այդ նիստը շարունակեին, պատգամավորները եկան, որ կարողանան նիստը շարունակեն»,- պատասխանեց Փարաքարի բնակիչը։

Հետաքրքրվեցինք՝ Հայկ Սարգսյանը Փարաքարում եղանա՞կ է փոխում․ «Դա ես չեմ կարող ասել, ինձ թվում է՝ Հայկ Սարգսյանը սաղ տեղերն էլ եղանակ փոխում է»։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 20-ին «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»:

«Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել էր համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։ Դատարանը բավարարել էր նրանց հայցը: Փարաքարում ավագանու վերջին նիստը, սակայն, ըստ ապերլու երկիր կուսակցության ներկայացուցիչների, անցել է խախտումներով, քանի որ նիստը վարել է ավագանու անդամներից ոչ ամենատարեցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան