Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:31 20-01-2022

Մեծ Բրիտանիայում որոշել են COVID-ը մրսածություն համարել

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսը շուտով կհամարվի սովորական մրսածություն։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է The Telegrahp-ը։

«Մեր գիտնականները գտնում են, որ օմիկրոն շտամի ալիքն ազգային մակարդակում, հավանաբար, արդեն հասել է գագաթնակետին»,- ասել է Ջոնսոնը՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում:

Նրա խոսքով, վերջին տվյալները վկայում են կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի նվազման մասին։ Նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքների հիվանդների թիվը. Այս առումով Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսը շուտով կհամարվի սովորական մրսածություն, ասել է Ջոնսոնը։

Բացի այդ, Ջոնսոնը հայտարարել է նախկինում մտցված սահմանափակումների վերացման մասին՝ պատվաստումային անձնագրերի ներկայացումը պարտադիր չի լինի որոշ հանրային միջոցառումներ և գիշերային ակումբներ այցելելիս։ Չեղարկվում է նաև հասարակական տրանսպորտում և փակ տարածքներում դիմակ կրելը։ Չեղարկվելու է նաև հեռավար աշխատանքի անցնելու վերաբերյալ գործատուներին տրված հանձնարարականը։

«Հաջորդ շաբաթվանից նախկինում ներդրված միջոցներն այլևս չեն գործի»,- ասել է Ջոնսոնը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան