Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:11 19-01-2022

Նազարբաևը ԱՄԷ-ում է․ Wion

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարող է լինել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ): Այս տեղեկությունը հայտնել է հնդկական Wion հեռուստաալիքը։

Ենթադրվում է, որ Նազարբաևը գտնվում է Աբու Դաբիում։ Հունվարի 18-ին նա, իբր, հանդիպում է անցկացրել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ։ Վերջինս այժմ նույնպես գտնվում է Էմիրություններում։

Մինչդեռ Նազարբաեւի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա գտնվում է Ղազախստանում։ ԱՄԷ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը նույնպես հերքում է նրա ներկայությունը Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում։ Այս մասին գրում է Orda.kz-ն։

Հետաքրքիր է, որ նույն օրերին, երբ Նազարբաևն իբր Աբու Դաբիում էր, հութի ապստամբների խմբավորումը անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով հարձակումներ էր կազմակերպել ԱՄԷ-ի մայրաքաղաքի վրա։ Այդ պատճառով Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մոհամմադ բեն Զեյդ ալ Նահյանի և Հարավային Կորեայի առաջնորդի բանակցությունները կարող էին խափանվել։

Հունվարի 18-ին Նազարբաևը, որ անցյալ տարվանից չէր երևում հանրությանը, խախտել է իր լռությունը և տեսաուղերձ հրապարակել։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ 2019 թվականից ինքը թոշակառու է, իսկ ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ըստ նրա, ունի իշխանության բոլոր լիազորությունները։ Նա նաեւ հերքել է երկրում էլիտաների կոնֆլիկտի մասին լուրերը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է