Ներքին
7 րոպե առաջ
Ներքին
Տեսանյութ
24 րոպե առաջ
Ազգային ժողովի Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, 2021 թվականի մայիսի 14-ին անհետացած ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի մասին:
«Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը չի հայտնաբերվել: Նրա անմիջական հրամանատարներից և ծառայակիցներից ոչ ոք չի անցնում քրեական գործով, որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Մեկ այլ նման միջադեպ 2021 թվականի նոյեմբերի 12-ին մարտական հենակետերից մեկում կարոլ է պայմանագրային զինծառայող: Այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրի հետ կապված որևէ տեղեկություն չկա: Զինծառայողների անհայտ պայմաններում անհետանալը խոսում է իրավիճակի լրջության մասին: 2-րդ դեպքով նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Ի՞նչ է հայտնի ՊՆ-ին այս երկու դեպքի հանգամանքների մասին: Արդյո՞ք ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները զինծառայողներին հայտնաբերելու համար: Նաև պարզաբանեք, թե 2-րդ դեպքով ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չի եղել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:
Հարցին ի պատասխան՝ ՊՆ նախարարն ասաց, որ բոլոր գործերը քննվում են Քննչական կոմիտեում: Նա նշեց, որ առավալ մանրամասն կարող է խոսել առանձին հանդիպման ժամանակ, իսկ ամբիոնից այլ բան չի կարող ասել: