copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:48 19-01-2022

Կառավարության առաջարկած նախագծին դեմ են անգամ իշխանական պատգամավորները

Կաթնամթերքն այսուհետ խանութներում կարող է դասակարգվել։ Համաձայն Կառավարության բերած նախագծի՝ այսուհետ խանութները պետք է առանձին դարակներում դասավորեն կաթնամթերքի այն տեսակները, որոնք իրենց մեջ ունեն արհեստական հավելումներ։

Նախագծի ձևակերպումների վերաբերյալ անհամաձայնություններ ունեին նույնիսկ իշխանական թևի պատգամավորները։ Բանն այն է, որ ընդդիմախոս պատգամավորները պնդում են, որ այս պարտավորությունը պետք է դնել ոչ թե վաճառողների, այլ՝ արտադրողների վրա։ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, որ այդպես ավելի արդյունավետ կլինի ու վերահսկողույթունն էլ ավելի հեշտ կլինի իրականացնել․

«Ունենք մոտ 10 խոշոր արտադրող ու հազարավոր վաճառողներ։ Եթե խոշոր վաճառողներն ու սուպերմարկետները կարող են իրենց թույլ տալ նման վերադասավորումներ անել, ապա նույնը հնարավոր չէ ասել փոքր խանութների դեպքում։ Ու մարդիկ շարունակելու են առևտուր անել այնտեղից, որտեղից իրենց է հարմար ու տեսնելու են երկու ստենդ, որտեղ հավասարաչափ բաշխված է կաթնամթերքը։ Արդյունքում գնելու են այն ստենդից, որտեղ ավելի քիչ հերթ կա»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը։

Ըստ պատգամավորի, ավելի ճիշտ կլինի այդ պարտավորությունը դնել արտադրողի վրա, որպեսզի փաթեթավորման վրա տեսանելի տառերով գրվի, որ օգտագործվել են հավելումներ, ոչ թե դա թողնել վաճառողների վրա։ «Պարո՛ն Քերոբյան, դուք լավ գիտեք, որ, ենթադրենք, կա խանութ, որի մակերեսը 200 քմ է, որի 100 քմ-ն դեղատուն է, 80-ը՝ տնտեսական ապրանքների համար է նախատեսված, 20-ում էլ սնունդ են վաճառում։ Հիմա ինչպե՞ս է անելու Ձեր նշած վերադասավորումը»,- ասաց պատգամավորը։

Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ նաև մեկ այլ խնդրի։ Ըստ նրա այդ կաթնամթերքն օգտագործելու են նաև խմորեղենի արտադրության մեջ ու հասկանալի չէ, թե այդ հարցն ինչպես է կարգավորվելու:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի