copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:25 18-01-2022

Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին ասուլիսի փոխարեն հարցազրույցով հանդես կգա

Տարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս և «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատրաստվում է պատասխանել Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին՝ կապված Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի հետ։ Այսօր տեղեկացանք, որ որոշվել է ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց տալ, որի ժամանակ կներկայացվեն բանակցությունների ընթացքում մշակված և ստորագրման պատրաստ փաստաթղթեր, որոնք թեև չեն ստորագրվել, սակայն մինչ օրս չեն էլ հրապարակվել։ Վերջին պատերազմից հետո դրանք այլևս կորցրել են գաղտնիության իմաստը։ Այս անգամ ևս հարցազրույցը կվարի հարցազրուցավար Դավիթ Սարգսյանը, որը 2021-ի փետրվարին մի քանի մասանոց հարցազրույց վարեց ՀՀ երրորդ նախագահի հետ։ Այն կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, սակայն նկարահանումը կարվի «Պարա թիվիի» տաղավարում, քանի որ «Արմնյուզը» դեռևս չի վերսկսել իր աշխատանքները։ Հարցազրույցը կնկարահանվի և կհեռարձակվի հունվարի վերջին օրերին, գուցե հենց Բանակի օրը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում