copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:17 26-07-2021

Աշնան առաջին կեսին ունենք կորոնավիրուսի նոր ալիքի գալու վտանգ․ Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ ունենք։ Աճը կտրուկ չէ, բավականին աստիճանական է, բայց, այնումենայնիվ, հասկանում ենք, որ առաջիկայում՝ հատկապես աշնան առաջին կեսին ունենք նոր ալիքի գալու վտանգ։ Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակառուցված ախտորոշիչ բաժանմունքի բացման ընթացքում լրագրողներին ասաց Առողջապահության նախարարի պաշտոնաակատար Անահիտ Ավանեսյանը։


«Ինչ վերաբերվում է «դելտա» շտամին, նշեմ, որ այս պահին սեկվենավորած օրինակ դեռ չունենք, բայց միանշանակ այն Հայաստանում էլ շրջանառվում է։ Ինչու՞։ Որովհետև մենք ունենք բաց օդային սահմաններ և՛ Ռուսաստանի և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է, և եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը հիմա մեծամասնություն է կազմում։


Ավանեսյանի խոսքով՝ առողջապահական համակարգը շարունակում է շատ լարված աշխատել և սպասարկել բոլոր հիվանդներին։ «Մենք, իհարկե, ամեն ինչ անելու ենք և՛ մեր տեղեկատվական արշավի, և՛ պրոցեսները ավելի դյուրին դարձնելու առումով, որ բնակչության 40-50%-ը պատվաստվի, և մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք։ Սա շատ կարևոր հանգամանք է»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից