copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:48 21-05-2021

ԵԱՏՄ-ում գազի սակագների հնարավոր փոփոխությանը կանդրադառնան տարվա երկրորդ կեսին

Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն ամփոփել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կայացած նիստի արդյունքները։ Նա լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները գազի սակագների փոփոխության հարցին կանդրադառնան այս տարվա երկրորդ կիսամյակում։

Նա նշել է, որ ավելի վաղ պատրաստվել և ընդունվել էր մի հայեցակագ, որ ապահովում է գազի շուկա մուտքի հնարավորության հավասարությունը ԵԱՏՄ-ի բոլոր սուբյեկտների համար։ Սակայն կան գազի փոխադրման սակագների հետ կապված որոշ հարցեր, որոնք վերջնականապես չեն համաձայնեցվել։ Այս մասին հայտնում է ԲելՏա գործակալությունը։

Պետրիշենկոն հայտնել է, որ վերը նշված հարցով քննարկումները կշարունակվեն հաջորդ կոնֆերանսին, որը նախատեսվում է տարվա երկրորդ կեսին։ ԵԱՏՄ երկրների ղեկավարների քննարկումների արդյունքում արդեն կհստակեցվե գազի սակագների հնարավոր փոփոխությունները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում