Խոսք 4 տարի առաջ - 21:08 17-01-2022

Գյուղատնտեսական բոլոր ապրանքների գները բարձրանալու են. Հարություն Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանը Oragir.news-ի հետ զրուցել է հաջորդ տարվա գյուղմթերքի թանկացումների, թանկացող ապրանքների տեսակների, գյուղացուն մշտապես հանդիպող խնդիրների, ջրային ռեսուրսների կառավարման և անցյալ տարվա երաշտի հետևանքների մասին։

«Եկող գարնանից արդեն գյուղմթերքների թանկացումներ են լինելու, ու դա ամբողջովին սպասելի երևույթ է․ ազոտական պարարտանյութը 6500-ից դարձել է 18500։ Ֆոսֆորականը արդեն 22 000-ի շեմն է հատում, դիզելի գները տեսնում եք»,- նշում է գործարարը։ Չեն թանկանալու այն ապրանքները, որոնց գերկուտակում է լինելու, դրանցից մեկն էլ խնձորն է։ Առհասարակ խորհուրդ կտամ ֆերմերներին մոտակա երկու տարին զերծ մնան խնձորի այգի հիմնելուց։ Մարտից հետո մսի դեֆիցիտ էլ կլինի, ու կսկսեն տավարի մսի, կամ ավելի ցանկալի կլինի կենդանի կովերի ներմուծման ծավալները մեծացնել»,- ասաց նա։

Մնացականյանը նաև նշեց, որ գյուղացին մշտապես ունի ոռոգման խնդիր։ Ջրային ռեսուրսների կառավարման խնդիր է, ու այդ ամենի էական պատճառները շատ են։

Որպես գյուղատնտեսության ոլորտի մասնագետ, գործարարը նաև շեշտեց, թե ինչպիսի վիճակում է գտնվում ՀՀ գյուղատնտեսությունը։ Անդրադարձավ նաև գյուղոլորտում անցյալ տարվա երաշտին ու դրա հետևանքով տուժած մշակաբույսերին։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից