Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:49 17-01-2022

ԵՄ-ն և ԱՄՆ-ն այլևս չեն դիտարկում Ռուսաստանին SWIFT-ից անջատելու հարցը․ HB

ԵՄ-ն և ԱՄՆ-ն այլևս չեն դիտարկում ռուսական բանկերի անջատումը SWIFT միջազգային վճարումների համակարգից։ Փոխարենը մշակվում են նպատակային տնտեսական տույժեր ռուսական բանկերի դեմ։ Այս մասին հայտնում է Handelsblatt-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս լուրը ռուբլու նկատելի ամրապնդման պատճառ է դարձել։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ռուսական բանկերը Swift-ի վճարային ծառայությունների մատակարարից, հետևաբար, իրականում համաշխարհային ֆինանսական հոսքերից անջատելու գաղափարն այլևս չի դիտարկվում ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից։ Կառավարության պաշտոնյաները հաղորդել են, որ փոխարենը նպատակաուղղված տնտեսական պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի խոշորագույն բանկերի դեմ:

Խոսքը ԱՄՆ-ի և ԵՄ-ի համախմբված արձագանքի մասին է, որը նրանք մտադիր են ցույց տալ Ռուսաստանի ենթադրյալ «ներխուժմանը» Ուկրաինա։

Ինչպես նշում են աղբյուրները, խորհրդակցությունների ընթացքում կողմերը եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանի ամբողջական անջատումը Swift համակարգից կարող է կարճաժամկետ հեռանկարում հանգեցնել ֆինանսական շուկաների ապակայունացմանը, իսկ հետագայում նպաստել այլընտրանքի վճարային ենթակառուցվածքի ստեղծմանը, որտեղ արևմտյան երկրներն այլևս չեն գերիշխի։

Այս լուրի հրապարակումից հետո ռուբլու փոխարժեքը զգալիորեն ամրապնդվել է մոսկովյան բորսայում սակարկությունների ժամանակ։ Այսպիսով, եթե մինչ այդ դոլարը վաճառվում էր 76,74 ռուբլով, ապա այժմ ամերիկյան արժույթը իջել է 76 ռուբլու, իսկ եվրոն 87,59 ռուբլուց իջել է 86,21 ռուբլու։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան