copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:30 17-01-2022

Նովակ Ջոկովիչը լքել է Ավստրալիան

Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հունվարի 16-ին արտաքսվել է Ավստրալիայից՝ զրկվելով Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավստրալիայի Դաշնային դատարանը որոշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների բացակայության պատճառով մարզիկը չի կարող մասնակցել թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը (Australian Open) և պետք է լքի երկիրը։

Դատարանը մերժել է 34-ամյա սերբի վիզան չեղարկելու և երկրից արտաքսելու իշխանությունների որոշումը վիճարկող երկրորդ բողոքը: Դատարանի որոշմամբ մարզիկը նաև երեք տարով զրկվել է երկիր մուտք գործելու իրավունքից։

Ավստրալիայի բաց առաջնության իննակի հաղթող Ջոկովիչն ու իր թիմը լքել են երկիրը՝ մրցաշարի մեկնարկից մեկ օր առաջ։

Մարզիկի խոսքով, նա «չափազանց հիասթափված է» դատարանի որոշումից։ Միաժամանակ սերբն ընդգծել է, որ հարգում է դատարանի որոշումը և և հույս է հայտնել, որ հետագայում կկարողանա հանդես գալ Ավստրալիայի բաց առաջնությունում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել