copy image url
Խոսք 4 տարի առաջ - 14:56 15-01-2022

Եթե ես ունենայի արձանի գումարը, ուրիշ տեղ կօգտագործեի․ ինչ բարեգործություն կաներ Հովիկ Աղազարյանը

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Հիսուս Քրիստոսի արձան չէր կառուցի, փոխարենը եթե հնարավորություն ունենար, այլ բարեգործություն կաներ։ Այս մասին Աղազարյանն ասաց Oragir.news-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է Հիսուս Քրիստոսի՝ շուրջ 30 մետրանոց արձան տեղադրել Հայաստնում։ Մեզ հետ զրույցում Աղազարյանը նախ դժվարացավ կարծիք հայտնել Ծառուկյանի այս ցանկության վերաբերյալ․ «Կարծիք հայտնելը մի քիչ դժվար է, որովհետև դա մարդու անհատական ցանկությունն է, ես ի՞նչ կարծիք պիտի հայտնեմ այդտեղ։ Եթե ես ունենայի այդ հնարավորությունները, այդ գումարը ուրիշ տեղ կօգտագործեի, բայց եթե ինքը այդպես է նպատակահարմար գտնում․․․» Կարող է՝ ինքը նաև ուրիշ տեղեր էլ է օգտագործում, և այդտեղ էլ է ուզում օգտագործել, դա արդեն իր անհատական որոշելու հարցն է»,- պատասխանեց Աղազարյանը։

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ինքը որտե՞ղ կօգտագործեր, եթե Ծառուկյանի չափ փող ունենար, Աղազարյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ դա ինչքան ծախս է, բայց եթե այդքան գումար ունենայի․․․, շատ ծախսելու տեղեր ունենք։ Ինձ համար եկեղեցին, հայրենիքը, հասարակության բջիջը հայ ընտանիքն է՝ իր բոլոր ատրիբուտներով։ Մի բան կսարքեի, թեկուզ բնակարան, կամ չգիտեմ՝ ինչ, որպեսզի մի հայ ընտանիք ավել կառչած մնա իր հողին, իր հայրենիքին։ Դա իմ մոտեցումն է, հիմա պարոն Ծառուկյանը երևի էդպիսի բաներ էլ է անում, և սա արդեն իր լրացուցիչ ցանկությունն է՝ հայրենիքին և ժողովրդին օգտակար լինելու։ Եթե ես ունենայի էդ ձևի հնարավորություն, և ինչ ասեին՝ կամ էսի կամ էնի, ես կընտրեի, որ պայմաններ ստեղծեի, որ մեկ հայ ընտանիք ևս մնար իր հայրենիքում»,- ասաց Աղազարյանը։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել