copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:58 15-01-2022

Խոզի մսի գինը բարձրացել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել, այն 4000 դրամն անցնում է: Խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 4000 դրամից թանկացել է՝ դառնալով 4100 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3300 դրամից դարձել է 3800 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 8.7 տոկոսով:

Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել է տավարի միսը. ցլիկի փափուկ մսի մեկ կիլոգրամը 4400 դրամ է, աղացած մսի մեկ կիլոգամը հասնում է 3000 դրամի, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4000 դրամ արժեքը: Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են զգալի նվազել. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ոչխարի մսի արտադրության ծավալները պակասել են 11.4 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ սա է պատճառը, որ ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել