Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:08 14-01-2022

Հայ խաղաղապահները Ղազախստանից տարհանվել են ռուսական ինքնաթիռներով

Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կազմում խաղաղապահ գործառույթներ իրականացրած Հայաստանի զինված ուժերի զինծառայողները տեղափոխվել են իրենց մշտական ​​տեղակայման վայրեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայ զինվորականները Ղազախստանից դուրս են բերվել ՌԴ օդատիեզերական ուժերի երեք Իլ-76 ինքնաթիռներով։ Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 11 ինքնաթիռներով Ղազախստանից դուրս են բերվել Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահ զորամիավորումների զինծառայողները։

Հիշեցնենք, որ Հայաստանը 100 զինծառայող է ուղարկել Ղազախստանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։ Հայ զինվորներն ու սպաները իրականացրել են Ղազախստանի ռազմավարական օբյեկտների պաշտպանության խնդիրները՝ փոխարինելով Ղազախստանի անվտանգության ուժերին, որոնք ուղղակիորեն կենտրոնացել են անկարգությունները ճնշելու վրա։

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել 2022 թվականի հունվարի 2-ին։ Դրանք ընդգրկել են երկրի մի շարք քաղաքներ՝ ուղեկցվելով ոստիկանության ու բանակի հետ զինված բախումներով, մարդկային զոհերով։ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Հայաստանից ուղարկվել են Ղազախստան՝ ռազմավարական օբյեկտները պաշտպանելու համար։

Ամենից շատ դիտված

20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
20:17 Շնորհավոր ծնունդդ, իմ սրբությունս. դերասան Նիկոլայ Եղիազարյանի գրառումը մայրիկի տարեդարձին
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ