copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:10 13-01-2022

Ով և ինչու չի ներում պատերազմի մասնակիցներին. համաներման գործընթացը դադարեցվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կասեցվել է ՀՀ քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունը մտադիր էր համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։

Ավելին՝ Քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագծով շեշտված էր Հայաստանի զինված ուժերի կողքին կանգնած քաղաքացիներին գնահատելը, եւ ընդգծվում էր՝ «սրանով ցուցաբերվում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»։ Թեեւ վիճակագրություն չէր նշվում, ու հայտնի չէր, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվեր համաներումը, բայց նախագծում նշվում էր, որ կհամաներվեն ինչպես մինչեւ պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ դատախազությունում ավելի քան 1600 քրգործ է հարուցվել։ Հիշեցնենք, որ վերջին համաներումը տեղի է ունեցել 2018 թվականին, որը հայտարարվեց Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ այն ժամանակ համաներվեց ավելի քան 4 հազար 600 մարդ, իսկ հիմա համաներման գործընթացը դադարեցվել է, ընդ որում՝ անորոշ ժամանակով. ինչու, ում հրահանգով, քազաքական ինչ նպատակով՝ պարզ չէ: Ընդ որում նկատենք՝ պատերազմի մասնակիցները ոչ թե չարամտորեն խուսափել են, այլ շատ դեպքերում ուղղակի փախել, փրկվել են անօդաչու թռչող սարքերից, եւ հիմա նրանց դատելը, այդքան էլ արդար չէ» :

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից