Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 13-01-2022

Ովքե՞ր են նոր «դիվանագիտության» շահառուները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Խավիարային դիվանագիտություն» արտահայտությունը առաջացել է Ադրբեջանի լոբբիստական ռազմավարությունից, որը ենթադրում է հյուրընկալ պետության հաշվին օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին ուղղված հրավերներ իրենց երկիր այցելելու համար։ Խավիարային դիվանագիտությունը ներառում է նաև թանկարժեք նվերներ, որոնք տրվում են որպես «պատշաճ տուրքի մատուցում` համաձայն արևել յան ավանդույթի»: «Խավիարային դիվանագիտություն» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 2012 թվականին Եվրոպական կայունության նախաձեռնության հրապարակած զեկույցում։ Այն վերնագրված էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին»։

Հարց. ի՞նչ կզգար բելգիացի պետական և քաղաքական գործիչ, Բելգիայի ֆրանսախոս համայնքի ներկայացուցիչ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության առաջնորդ, Բելգիայի 69-րդ վարչապետ և ներկայումս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշելը, եթե նրան ապացուցեին, որ ինքը Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» շահառու է: Կամ էլ նույնը եթե ասվեր Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին, կամ էլ անգամ Վրաստանի ղեկավարին: Այստեղ «խավիարային դիվանագիտություն» արտահայտությունը վերցված է չակերտների մեջ, քանի որ այս դեպքում Ադրբեջանի մինիսուլթան Ալիևը սկսել է անգամ ինքն իրեն գերազանցել. նա սկսել է իրականացնել այլ տիպի դիվանագիտություն: Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» փոխարինվել է «գերիներ վերադարձնելու դիվանագիտությամբ», այսինքն, ի պատիվ և որպես նվեր որևէ պետության ղեկավարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի, ազատ են արձակվում որոշակի քանակի հայ ռազմագերիներ (քանակը կախված է տվյալ պաշտոնյայի քաշ ու կշռից): Ասացեք՝ իսկ ի՞նչ տարբերություն կա խավիարի կամ թանկարժեք նվերի տեսքով «համաձայն արևել յան ավանդույթի պատշաճ տուրքի մատուցման» և տվ յալ պաշտոնյայի պատվին նույն՝ «համաձայն արևել յան ավանդույթի պատշաճ տուրքի մատուցմամբ» մի քանի հայ ռազմագերի ազատ արձակելու մեջ:

Վերջինս ավելի «թանկարժեք» նվեր է այդ պաշտոնյայի համար, ի վերջո դա նրա վարկանիշի բարձրացում է ինչպես Հայաստանում, այնպես էլ բուն իր երկրում և ամբողջ աշխարհում: Ավելի լավ նվե՞ր: Իհարկե, անհեթեթ կլիներ մտածել, թե ես դեմ եմ թեկուզ հատիկ–հատիկ գերիների վերադարձին: Բացարձակապես: Բայց արդյո՞ք Բաքվի կողմից 10 գերիների վերադարձից հետո նույն Եվրոպական խորհրդի նախագահը հռետորական հարց-դիտարկում կուղղի Ալիևին. «Բա ասում էիր՝ գերիներ չկան, կան ահաբեկիչներ, որոնք դատապարտված են Ադրբեջանի օրենքներով և կրում են իրենց պատիժը»: Իմ կարծիքով, անբարոյականություն է մի քանի գերիների վերադարձ ապահովելով՝ քաղաքական դիվիդենտներ շահելը, ազնիվ քաղաքական գործիչը պետք է պայքարի ամբողջի համար, որը ոչ ոք չի անում:

Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» վերջին «շահառուն» եղել է Հունգարիան. արտահանձնվել է 5 հայ ռազմագերի, ինչպես ասում են՝ «պարտքը վերադարձնելով է գեղեցիկ»: Համոզված եմ, որ Բաքվի՝ «գերիներ վերադարձնելու դիվանագիտության» հաջորդ շահառուն կլինի Նիկոլ Փաշինյանը, եթե բացի «Զանգեզուրի միջանցքը». չնայած, նայելով նրա «քաշ ու կշռին», հազիվ թե Ալիևը մի քանի ռազմագերի հանձնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել