copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:30 12-01-2022

ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ ՌԴ դատախազության կազմավորման 300 ամյակի և ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ: ՌԴ դատախազության աշխատակիցներին շնորհավորելով պատմական հոբելյանի և մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Արթուր Դավթյանն նշել է, որ նշանակալի այս իրադարձությունը խորհրդանշում է ՌԴ պետական առանցքային ինստիտուտներից մեկի կայացման ու զարգացման անցած ահռելի ճանապարհը, ինչպես նաև դեռևս Պետրոս Առաջինի կողմից դատախազության հիմնադրման գաղափարի հիմքում ընկած՝ անօրինության, անարդարությունների, օրենքների անբեկանելի կատարման նկատմամբ հսկողության առաքելության արդիականությունն ու կենսունակությունը:

Ուղերձում ասվում է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվել է բազմավեկտոր համագործակցության ջերմ, ընկերական մթնոլորտ՝ հիմնված հանցավորության դեմ պայքարում երկու կառույցների նպատակների և տեսլականների ընդհանրության վրա: Վերջինս նաև նպաստել է երկկողմ մասնագիտական ռեսուրսների կատարելագործմանը, փորձի փոխանակմանն ու շփումների մերձեցմանն ուղղված բազմաթիվ համատեղ միջոցառումների իրականացմանը: «Իրավական փոխօգնության կառուցակարգերի արդյունավետ գործարկումը, մեր քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը և տարբեր մակարդկաներով երկու երկրների դատախազությունների փոխգործակցությունը օգնում են լուծել ոչ միշտ օրենսդրորեն հստակ կարգավորվող հարցեր, նաև ստեղծում են էական նախադրյալներ համագործակցության ուղղությունների հետագա ընդլայնման համար»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանն կարևորել է նաև երկրի տարածքից դուրս, աշխարհի տարբեր մասերում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությունը:

Այն ուղղված է նրանց սպասարկման շրջանակում օրինականության պահպանմանը, նպաստում է ռիսկի գոռում
գտնվող ազգաբնակչության անվտանգության և խաղաղ գոյության իրավունքի պաշտպանությանը, ինչպես նաև
արտահայտում է համամարդկային չարիքի վերածված անդրազգային հանցագործությունների, մասնավորապես, ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարում դատախազության սկզբունքային անհանդուրժողականությունը:
ՌԴ դատախազության աշխատակիցներին մաղթելով հաջողություններ իրենց ծառայողական գործառույթների, համակարգի կողմից նախանշված նպատակաների իրականացման գործում՝ Արթուր Դավթյանը շեշտել է, որ ՀՀ դատախազությունը, որպես կայուն, վստահելի գործընկեր, շարունակաբար ձգտելու է ավելացնել ՌԴ դատախազության հետ համագործակցության ներուժը:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը