copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:17 12-01-2022

Հայտնի է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի հերթական աճուրդի օրը

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը հերթական` արդեն 7-րդ անգամ կդրվի աճուրդի։

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնում է, որ այն նշանակված է ս.թ. փետրվարի 10-ին, ժամը` 15:00-ին ։

Աճուրդին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է։

Վաճառքի պայմանների համաձայն, աճուրդին մասնակցելու համար մասնակիցը պետք է 250 000 000 դրամ նախավճար մուծի։

Ինչ վերաբերում է հյուրանոցի նախնական արժեքին, հրապարակված հայտարարությունում այն չի հստակեցվում։ Նշվում է միայն հյուրանոցի շենք-շինությունների, հողամասերի, անշարժ ու շարժական գույքերի գնահատված արժեքները, որոնց հանրագումարը կազմում է 10 908 050 000 դրամ։

Պոտենցիալ գնորդը նաև շուրջ 5 մլն (4 944 600) դրամ վճարի` գույքի գնահատման համար։

«Գոլդեն փելեսը» դարձյալ վաճառքի հանելու որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել էր 2021թ–ի դեկտեմբերի 16–ին։ Այս անգամ, սակայն, ի տարբերություն նախկին 6` չկայացած աճուրդների, որոշվել է պոտենցիալ գնորդին թույլ տալ վճարումը կատարել 5 տարվա ընթացքում.

1-ին վճարում՝ մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում,

2-րդ-ը՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը,

3-րդ-ը`մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը,

4-րդ ը՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը,

5-րդ ը՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում