copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:55 11-01-2022

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածության առաջադրմանը:

ԿԲ նախագահի տեղակալի թափուր տեղի համար Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Թեկնածուին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Խաչատրյանը 2020-ի հուլիսին ԱԺ-ի կողմից ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ, հանդիսանում է ԿԲ աուդիտի կոմիտեի անդամ, ներկայացնում է ԿԲ-ն՝ ԵԱՏՄ մակրոտնտեսական և վիճակագրական հանձնաժողովներում, խորհրդատվական ձայնի իրավունքով ԿԲ-ն ներկայացնում է ՀՀ կառավարությանը կից նախարարական կոմիտեում:

Խաչատրյանը, անդրադառնալով մասնավորապես նկատվող գնաճին՝ ասաց. «Բարեբախտաբար այսօր արդեն մենք մտել ենք մի փուլ, երբ 12-ամսյա գնաճն ամսից ամիս բարելավման, նվազման միտում է դրսևորում, իսկ ֆինանսական շուկաներում իրավիճակը մոտ է հետճգնաժամային իրավիճակներին»:

Նա, որպես ԿԲ խորհրդի անդամ, սպառողների շահերի տեսանկյունից անդրադարձավ գերվարկավորվածության խնդրին՝ վստահեցնելով, որ իր գործողություններով ամեն կերպ փորձել է նպաստել այս խնդրի լուծմանը, գերվարկավորվածությունը թուլանում է, բայց դեռ ուշադրության արժանի է:

Որպես ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու՝ նա նշեց. «Թվայնացումն ու վճարահաշվարկային համակարգի զարգացումն այլընտրանք չունեն: Ես ինքս մեծ չափով մասնակցություն եմ ունենալու դրան: Ես կողմնակից եմ չափավոր փորձարարական մոտեցմանը»:

Անդրադառնալով 2022-ի համար կառավարության կանխատեսած 7 տոկոս տնտեսական աճին՝ Խաչատրյանը հիշեցրեց, որ ԿԲ-ն դա համարել է հավակնոտ: Դա էականորեն կախված է և՛ կառավարության, և՛ մասնավորի կողմից իրականացվող ներդրումներից:

Խաչատրյանի թեկնածությանը կողմ քվեարկեց հանձնաժողովի 6 անդամ, դեմ և ձեռնպահ ձայներ չկային:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ