copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:12 10-01-2022

Ալմաթիում ևս մեկ բարձրաստիճան ոստիկան է մահացած հայտնաբերվել

Ալմաթիում մահացել է Ղազախստանի Թուրքսիբսկի շրջանի ոստիկանական վարչության փոխղեկավար, գնդապետ Թանաթ Նազանովը:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին տեղեկությունը հաստատել են Քաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունից: Պաշտոնական տեղեկություններով՝ Նազանովի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, և նա մահացել է աշխատավայրում:

Ոստիկանությունից հայտնել են, որ գնդապետը ողջ կյանքում աշխատել է օպերատիվ ստորաբաժանումներում, ավելի վաղ ղեկավարել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում ինքնասպան է եղել Ժամբիլի մարզի ոստիկանության բաժնի պետ, 59-ամյա գեներալ Ժանաթ Սուլեյմենովը: Երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ֆոնին նրա դեմ քրեական գործ էր հարուցվել: Այսօր ավելի վաղ Նուր-Սուլթանի իր տան բակում մահացած են հայտնաբերել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գլնդապետ Ազամատ Իբրաևին:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի