copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:40 10-01-2022

Ողբերգական ավտովթար Կոտայքում. 43-ամյա կինը տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար է երեկ տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Sahmshyan.com-ը, ժամը 23:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Ա. Մելքոնյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում` դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենային, ապա երկաթե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Անի Մանուկյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մելքոնյանը ոստիկանության Սևանի բաժնի համայնքային բաժանմունքում ավագ տեսուչ է, կոչումով՝ ոստիկանության կապիտան, իսկ Ռ. Հարությունյանը աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես բուժակ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը