copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:29 09-01-2022

Հունվարի 10-ին նախատեսվում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպում՝ քննարկելու Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը ծրագրված է հունվարի 10-ին։ Քննարկվելու է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։

Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ գործող նախագահ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունից։

«ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց համաժողովը նախատեսված է երկուշաբթի օրը»,- նշել են մամուլի ծառայությունից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին, մասնակցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, պատրաստվում ենք երկուշաբթի օրը», - պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Կրեմլը հաստատում է Պուտինի մասնակցությունը հունվարի 10-ին կայանալիք առցանց գագաթնաժողովին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը