copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:58 05-01-2022

Դիմում ենք պարոն Փաշինյանին և սոցապնախարարին, որպեսզի մեր կողքին լինեն․ բողոքի ակցիա Երևանում

Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները և աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա իրականացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց։

Նրանք բողոքում են, քանի որ հունվարի 1-ից կացարանը փակվել է, բնակիչներն էլ պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամասում գտնվող թիվ 1 տուն-ինտերնատ։ Ակցիայի մասնակիցներն ընդգծում են, որ իրենք գոհ են իրենց կացարանում առկա պայմաններից, տնօրինությունից և չեն ցանկանում դուրս գալ այնտեղից։ Բնակիչները 93-ն են, իսկ աշխատակիցները մոտ 25 հոգի, ովքեր գործազուրկ կդառնան։

«Հաղթանակ թաղամասի տուն-ինտերնատում անմխիթար պայմաններ են։ Դիմում ենք պարոն Փաշինյանին և սոցապնախարարին, որպեսզի մեր կողքին լինեն ու բարեկեցիկ պայմաններ ստեղծեն մեզ համար։ Այս անորոշությանը պետք է լուծվի։ Այս պայմաններում 93 հոգի տուժելու է»,- նշել է աշխատակիցներից մեկը։

Բնակիչներից մեկը` Արտաշը, նշել է, որ ինքը տեսել է, թե ինչ պայմաններ են Հաղթանակ թաղամասի այն շենքում, ուր ցանկանում են նրանց տեղափոխել ու ապշած է։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգել էր, որ անօթևան մարդկանց կացարանի փոփոխությունը նախարարությունն իրականացնում է թերացումներով և առանց նախապես բնակության տարրական պայմաններ ստեղծելու։ Նա գրառմանը կից լուսանկարներ էր հրապարակել` ներկայացնելով անօթևաններին նախարարության առաջարկած կացարանի վիճակը։

Ակցիայի ընթացքում Կառավարական 3-րդ շենք էր մտնում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ում կացարանի բնակիչներն ու աշխատակիցները խնդրեցին անօթևանների հարցը քննարկել կառավարությունում։ Մարզպետը խոստացավ բարձրաձայնել նրանց խնդրանքը ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի մոտ։

Անօթևանների կացարանի բնակիչները ոչ մի պատասխան չստանալով Սոցապ նախարարությունից` գնացին կառավարության շենքի մոտ, որտեղ նույնպես նրանց ոչ ոք չմոտեցավ։

Հավելենք, որ ունվարի 3-ին նույնպես Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց։ Նրանց խոսքով` հունվարի 1-ին կացարանը փակվել է, և բնակիչները պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամասում գտնվող թիվ 1 տուն–ինտերնատ։ Իրենք, սակայն, հրաժարվում են դուրս գալ Վարդաշենի կացարանից:

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
19:12 Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
21:52 «Range Rover»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և անցել կարմիր լույսի տակով
19:51 Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն Թորոսյան

Ձեզ գուցե հետաքրքրի